News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ժամանակին կոմպլեմենտար արտաքին քաղաքականության շրջանակներում, ռուս-վրացական հակամարտության ժամանակ, մեզ հաջողվեց հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կոշտ դիմակայության փուլում մեզ հաջողվեց որոշ չափով զարգացնել հարաբերությունները ամերիկացիների հետ։ Բայց այսօր մենք արտաքին քաղաքականություն ենք վարում «ուրիշի շահերի հաշվին» սկզբունքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

«Հայաստանի գլոբալ ջախջախման ժամանակ, հնարավոր է, ստիպված լինենք կողմերից մեկը ընտրել, ինչը կարող է հանգեցնել 7 միլիոնանոց հայկական սփյուռքի պառակտման: Ուստի անհրաժեշտ է սահմանել մեկ համազգային գաղափար»,- հավելեց նա։

Պողոսյանը կարծում է, որ Իրանի հետ համագործակցության ակտիվացման դեպքում ԱՄՆ-ն ակնթարթորեն կարձագանքի։

Նրա գնահատմամբ, Ռուսաստանն իր հերթին ցանկանում է, որ ողջ Հարավային Կովկասը լինի իր միանձնյա վերահսկողության տակ։

«Այս տեսանկյունից Ռուսաստանը այնքան էլ չի նպաստում հայամետ մոտեցումների իրականացմանը։ Թող Ռուսաստանը որոշի իր քաղաքականության հետեւանքները։ Մոսկվան ավելի լայն, ավելի գլոբալ է նայում եւ մտածում է, թե ինչպես պահպանի վերահսկողությունը ողջ Հարավային Կովկասի վրա։

Ռուսաստանը կխթանի այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ հաղորդակցությունների վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ն պետք է իրականացնի։ Կարեւոր չէ, թե ինչպես այն կկոչվի, ավելի կարեւոր է, թե ինչպես կգործի։ Որպես միջա՞նցք, թե՞ որպես ճանապարհ։ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն իրենց պատկերացումները, իսկ Ալիեւը նույնիսկ ուժով է սպառնում։

Մեր խնդիրը սոցիալական կոնսոլիդացիա ապահովելն ու մեր շահերը առաջ մղելն է։

Մի կողմից իշխանությունները դիրքորոշումն են հայտնում Սյունիքով ճանապարհի վերաբերյալ, իսկ մյուս կողմից՝ կա՞ նոյեմբերի 9-ի հայտարարություն։ Ինչպե՞ս է սա աշխատելու: Ադրբեջանն արտահայտում է ցանկություններ, որոնք հակադրվում են Հայաստանի ցանկություններին։ Ինչպե՞ս ենք մենք դրան դիմակայելու։ Ամեն ինչին խանգարում են Հայաստանի գործող իշխանությունները, քանի որ նրանց շուրջը չի ստացվում հանրային կոնսոլիդացիա ապահովել»,- ընդգծեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ