News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուն այսօր կրկին ներառվել է պատժամիջոցների ցուցակում այն բանից հետո, երբ նախկինում 2022 թվականի փետրվարի 25-ին արդեն ներառվել էր՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական եւ հարակից նյութական ոլորտում գործունեության կամ աշխատանքի համար, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ցուցակում ընդգրկել է նաեւ Շոյգուի կնոջը՝ Իրինա Ալեքսանդրովնա Շոյգուին եւ նրանց չափահաս դուստրերին՝ Յուլյա եւ Քսենյա Շոյգուներին։

ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդի Սերգեյ Մատվիենկոն, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կինը՝ Վլադլենա Միշուստինան, նրանց որդիներ Ալեքսեյը եւ Ալեքսանդրը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի կինը եւ որդին՝ Սվետլանա Մեդվեդեւան եւ Իլյա Մեդվեդեւը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ին նոր տարածքների միացման հանրաքվեների հետ։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի կազմում չորս նոր տարածքներ ընդգրկելու արարողություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ