News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ օրը մտահոգություն են հայտնել Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու վերաբերյալ հանրաքվեների եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարում «ակնհայտ դիվերսիայի» առնչությամբ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարի ակնհայտ դիվերսիայի հետ կապված՝ նրանք քննարկել են կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։

Կրեմլում ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի» միջադեպերը դիվերսիա են, որի հետեւում արեւմտյան երկրներն են կանգնած։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ