News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հարաբերություններում, ցավոք, կան պրոբլեմներ, սա ամենակարեւոր գործոնն է, որը պետք է հաշվի առնել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուկրաինական իրադարձություններից հետո պարզ շփման, իրար հետ աշխատելու խնդիր կա, չնայած կողմերը որոշակի պատրաստակամություն հայտնում են աշխատելու, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի պրակտիկ պայմանները բարդ են»,-ասաց նա:

Հարցին, թե մենք ունե՞նք սցենար, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու, եթե օրինակ, հինգ տարվա ժամկետի լրանալուց հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահների առաքելության ժամկետի երկարաձգումից, Փաշինյանը պատասխանեց.

«Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հինգ տարվա ժամկետը ինքնաբերաբար երկարացվում է, եթե կողմերից մեկը վեց ամիս առաջ չի առարկում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն: Այս դեպքում ռուս խաղաղապահների ներկայությունն այդ նպատակով է, եւ մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը տեղի ունենա եւ ինստիտուցիոնալ ուժեղ հիմքերի վրա դրվի»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ Արցախի հարցն օրակարգում ներառում է, վարչապետն արձագանքեց. «Բնականաբար, մենք քննարկում ենք այդ հարցը, բայց կան նրբություններ, բարդություններ, այնպես չէ, որ դա պարզ քննարկում է: Բայց կա իրավիճակ, որ Ադրբեջանն ասում է, որ մենք Հայաստանի հետ չենք ուզում Ղարաբաղի հարցը քննարկել: Բայց պարզ է, որ կոնտեքստում եւ քննարկումներում այդ հարցը ներկա է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ