News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուրբաթ օրը ՄԱԿ Անվտանգության խորհրդում քայլեր կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայի որոշ հատվածներում «կեղծ» հանրաքվեներ անցկացնելու եւ դրանք Ռուսաստանի տարածք հռչակելու համար, հաղորդում է Reuters-ը:

Վաշինգտոնն հասկացրել է, որ եթե բանաձեւը ձախողվի, ապա կդիմի ՄԱԿ Գլխավոր ասամբլեային, որի անդամների մեծամասնությունը փետրվարի 24-ին քվեարկել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտելու օգտին:

«Եթե Ռուսաստանը խանգարի Անվտանգության խորհրդին կատարել իր պարտականությունները, մենք կդիմենք ՄԱԿ Գլխավոր ասամբլեային, որտեղ յուրաքանչյուրը ձայնի իրավունք ունի, որպեսզի հստակ հայտարարենք, որ անընդունելի է սահմանները ուժային ճանապարհով վերաձեւելը,- ուրբաթ ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ,- Յուրաքանչյուր երկիր շահագրգռված է դատապարտել այդ քայլերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ