News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ես հիմա չեմ ուզում այնպիսի պատասխան տալ, որ ավելի խանգարի կամ բարդացնի գերիների վերադարձի գործը, բայց պետք է ասեմ, որ դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչեւ հիմա գերիներ են մնացել Ադրբեջանում, այն դեպքում, երբ նրանց վերադարձի մասին առանձին կետ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում:

«Երբ ես Վլադիվոստոկում էի, այնտեղ էլ ասացի՝ թույլ տվեք գերիների մասին ոչինչ չասել եւ կարծեմ հաջորդ օրը 5 գերի վերադարձավ: Ես այդ պահին գիտեի, որ պետք է վերադառնան, բայց եթե այդ պահին հրապարակային դրա մասին հայտարարեի, գուցե բարդություններ առաջանային: Իհարկե, կա պրոբլեմ, պետք է չլինեին եւ պետք է չլինեն այդ գերիները: Մեր տղաները պետք է վերադարձած լինեին եւ րոպե առաջ պետք է վերադառնան:

Ես ոչ թե այս թեմայով ասելու բան չունեմ, այլ գիտեմ, որ այս թեմայով ասված ամեն բան գուցե շատ տեղեկատվություն կտա մեր հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա գործին: Մեծ հավանականությամբ վնաս կտա»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին, Փաշինյանը պատասխանեց. «Մենք շատ կարեւոր է, որ ֆիքսենք, թե ինչ է տեղի ունենում: Գուցե թե մեր ամենամեծ խնդիրը եղել է այն, այդ թվում իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք չենք ձեւակերպել, թե սա ինչ պատմություն է: Մարդիկ կան, որ ասում են՝ սա Հայաստանի անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթաց եւ դա իսկապես այդպես է: Մենք այդ պրոցեսի մեջ ենք, որը պետք է տանենք: Մենք պետք է ամուր լինենք եւ այս ճանապարհը անցնեք: Պետության հաստատման, պետության հարատեւության երաշխավորման գործընթաց է եւ այո, այստեղ կան ռիսկեր մեզ համար: Մենք պետք է վճռական լինենք այս գործընթացը մինչեւ վերջ տանելու համար: Երբ ասում եմ՝ ցավոտ որոշումներ, անկախության հաստատումն ինքը ցավոտ որոշում է: Ինչո՞ւ է թվում, որ ցավոտ որոշում է միայն այն, ինչի արդյունքում վատ բան է ստացվում: Ո՛չ, երեխայի ծնունդը ցավոտ գործընթաց է, բայց դրա արդյունքում տեղի է ունենում ծնունդ: Մենք հիմա մեր պետության անկախության, ինքնիշխանության հարցն ենք փորձում լուծել: Սա չի նշանակում, որ մենք մինչեւ հիմա չենք եղել անկախ պետություն, բայց կա անկախության ինքնիշխանության քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալ-հոգեբանական հարթություններ: Ոչ բոլոր հարթություններն են լրացված եղել, եւ այսօր էլ լրացված չեն: Մենք այդ ճեղքերի հետ ենք այսօր առերեսվում»:

Փաշինյանի խոսքով, Հայաստանի երրորդ Հանրապետությունը հռչակվել է մի պայմաններում, հետո շատ արագ այդ պայմաններից հրաժարում է տեղի ունեցել, որի մասին չի հայտարարվել, չի արձանագրվել,  եւ որի պատճառով ճեղք է առաջացել իրականության ու տեսության միջեւ. «Հիմա այդ ճեղքը պետք է լրացնել:

Չմոլորվելու համար մենք մեր նպատակը պետք է ճիշտ ֆիքսենք: Այդ նպատակը Հայաստանի պետությունն է, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Հայաստանը պետք է շատ կոնկրետ լինի, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը հնարավոր լինի պաշտպանել: Եթե ինքն ամորֆ է, չգիտես՝ որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, իր տարածքային ամբողջականությունը հնարավոր չէ պաշտպանել: Այո, մենք անկախության գործընթացի մեջ ենք, որն իր մեջ ռիսկեր ունի»,-ընդգծեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ