News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսն ուրբաթ հաստատել է Ուկրաինային 12,3 մլրդ դոլարի չափով օգնության հատկացումը, հայտնում է AFP-ն։

Փաթեթը ներառում է 3 միլիարդ դոլարի զենք, մատակարարումներ եւ աշխատավարձեր ուկրաինացի զինվորականների համար եւ լիազորում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանձնարարել Պենտագոնին Ուկրաինային 3,7 միլիարդ դոլարի զենք եւ այլ սարքավորումներ փոխանցել:

Այսպես կոչված «անընդհատ բանաձեւը», որն ընդունվել է 230 կողմ, 201 դեմ ձայների հարաբերակցությամբ, նախատեսում է նաեւ Կիեւին 4,5 միլիարդ դոլար հատկացնել՝ երկրի ֆինանսները կայուն պահելու եւ կառավարության աշխատանքն ապահովելու համար:

Այս հատկացումները պատերազմական գործողություններում ԱՄՆ-ի ներդրումը հասցնում են 65 միլիարդ դոլարի:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։

Բայդենի օրոք Ուկրաինային ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը հասել է մոտ 17 միլիարդ դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ