News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը «Հյուսիսային հոսք» գազատարներում արտահոսքերը «սաբոտաժի կանխամտածված ակտ» է անվանել եւ Ռուսաստանին ու նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «ապատեղեկատվություն եւ ստեր հորինելու մեջ», հայտնում է CNN-ը։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ, որպեսզի «պարզի, թե ինչ է տեղի ունեցել», եւ նա արդեն ռեսուրսներ է տրամադրել, որպեսզի օգնի դաշնակիցներին ուժեղացնել խողովակաշարերի պաշտպանությունը:

«Հարմար պահին, երբ ամեն ինչ հանդարտվի, մենք ջրասուզակներ կուղարկենք՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել,- ասել է նա,- Մենք դեռ չգիտենք»։

Միաժամանակ Բայդենը պնդել է, որ այն, ինչ ասում է Պուտինը վթարի մասին, ճիշտ չէ։

Կրեմլում ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք»-ի միջադեպերը դիվերսիա են, որի հետեւում արեւմտյան երկրներն են կանգնած։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ