News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի մարզիկը միավորել է իր սիրելի երկու զբաղմունքները եւ Գինեսի ռեկորդ սահմանել՝ միանիվ հեծանիվ վարելիս գլխավերեւում 68 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնելով, գրում է UPI-ն։

Էդինբուրգի բնակիչ, 34-ամյա Ջոշ Օլդն ասել է, որ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից ծանուցում է ստացել, որ այժմ ինքը պաշտոնական ռեկորդակիր է «Ամենածանր քաշը, որը բարձրացվել է մեկ մարդու կողմից գլխավերեւում ծանրաձողի հրմամբ՝ միանիվ հեծանիվ վարելիս» անվանակարգում:

Օլդը պատմել է, որ COVID-19 համավարակի ժամանակ ինքն օգտագործել է իր ազատ ժամանակը՝ սովորելով, թե ինչպես համատեղել սիրելի զբաղմունքները՝ միանիվ հեծանվավազքն ու ծանրություն բարձրացնելը:

Մարզիկի խոսքով՝ իրենից պահանջվել է մոտ 6 շաբաթվա մարզումներ, մինչեւ կարողացել է հաջողությամբ ռեկորդ սահմանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ