News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

The Beatles խմբի ժամանման կադրերը, որոնք նկարահանվել են մոտավորապես կես դար առաջ, կայսր Հիրոհիտոյի (1926-1989) օրոք, Տոկիոյի քաղաքային ոստիկանության վարչության կողմից տրամադրվել են Joho Kokai Shimin Center ոչ առեւտրային կազմակերպությանը, որը 2015 թ. տեղեկատվության բացահայտման հայց է ներկայացրել վարչություն, գրում է Next Shark-ը։

Սեւ-սպիտակ համր կադրերը, որոնք նկարահանվել են 16 մմ ժապավենի վրա, տեւում են մոտ 36 րոպե եւ ցուցադրվել են արեւմտյան Ճապոնիայում քաղաքացիների իրավունքների օմբուդսմենի համաժողովում: Դրանցում պատկերված են Փոլ Մաքքարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը, որոնք իրենց ինքնաթիռից իջնում են Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում: Խմբի բոլոր անդամների հագին հեփի է՝ ավանդական ճապոնական վերարկու, որը կրում են փառատոների ժամանակ:

Ճապոնիան լեգենդար անգլիական խմբի գլխավոր կանգառներից մեկն էր 1966 թվականի իրենց համաշխարհային շրջագայության ժամանակ, որտեղ նրանք հինգ անգամ ելույթ են ունեցել հունիսի 29-ից հուլիսի 3-ը՝ Տոկիոյի Նիպպոն Բուդոկանում՝ հսկայական փակ դահլիճ, որը կառուցվել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ձյուդոյի մրցումներ անցկացնելու համար:

Չնայած իրենց ժամանման հետ կապված սկզբնական խառնաշփոթին եւ Ճապոնիայում իրենց առաջին եւ միակ շրջագայությանը, The Beatles-ն իր օրերը չի անցկացրել երկիրն ուսումնասիրելով: Հաղորդվում է, որ նրանք սահմանափակվել են «Տոկիո Հիլթոն» հյուրանոցի իրենց համարներում մնալով՝ այնտեղ մնալու խիստ հրահանգով, ինչը տեսահոլովակն ավելի հազվագյուտ է դարձնում, քանի որ խմբի բոլոր չորս անդամները դրսում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ