News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին ՀՀ տեղեկատվական տիրույթում ակտիվ քննարկվում է հայադրբեջանական պետական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հարցը։ Այս մասին կառավարության վերջին նիստում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում է այս թեման։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի այդ հայտարարությանը ռուսական քաղաքական շրջանակները բավական բուռն են արձագանքել։ Ավելին, նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առիթով նշել է. «Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների՝ անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզներ են»: Նա նաև նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել:

«Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել երևակայականով։ Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասում»,-հավելել է Զախարովան: Այս կերպ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հստակ հայտարարում է, որ ռուսական կողմը դեմ է միջազգային դիտորդական առաքելության գաղափարին։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախօրեին երեկոյան կառավարություն է գնացել ՀՀում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իսկ ավելի ուշ նա այցելել է նաև ԱԳՆ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ դեսպանի այցի հիմնական նպատակը եղել է ՀՀ իշխանությունների՝ ԱՄՆ այցի շրջանակներում ունեցած հանդիպումների օրակարգին ծանոթանալը։

Թերթը տեղեկություններ ունի, որ ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե Արևմուտքի «քավորությամբ» ինչ առաջարկներ են քննարկվում «խաղաղության պայմանագիր» կոչվածի և Արցախի կարգավիճակի հետ կապված հարցերում։

Ի դեպ, թերթը տեղեկություն ունի նաև, որ այս օրերին Երևանում է գտնվում նաև ՌԴ ԱԳՆ բավականին բարձրաստիճան պաշտոնյա, որի այցելության բուն նպատակը սպասվող համաձայնագրի քննարկված նախնական տարբերակի տեքստին «տեղում» ծանոթանալն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ