News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեեւ հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ եւ մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է:

Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ՔՊ-ականների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ պահանջ են դնում ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, լինեն կարծիքների բախումներ: Իշխանությունն էլ փակուղու մեջ է. չեն կարող ընդդիմադիրներին համոզել գալ խորհրդարան, բայց չեն էլ կարող երկար ժամանակ մոնոլոգի վերածված նիստեր անցկացնել, իրենք խոսեն, իրենք լսեն:

Իշխանությունն, իհարկե, պատժամիջոցներ կիրառում է փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների նկատմամբ, բայց դեռ անարդյունք: Սեպտեմբերին եւս ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ ամիսներին, չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ իշխանական պատգամավորները պարբերաբար ստանում են ոչ միայն ամբողջական աշխատավարձը, այլեւ պարգեւավճարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ