News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը Բուրկինա Ֆասոյում զինվորականների խումբը պետական ​​հեղաշրջում է իրականացրել՝ աշտոնանկ անելով երկրի նախագահ, փոխգնդապետ Փոլ-Անրի Սանդաոգո Դամիբային, գրում է Reuters-ը։ 

Գործակալության տվյալներով՝ նոր առաջնորդ է դարձել կապիտան Իբրահիմ Տրաորեն։

«Դամիբան ապացուցեց, որ չի կարողանում հաղթահարել անվտանգության վատթարացող իրավիճակը եւ զինյալների ուժեղացումը»,-ասել է զինվորներից մեկը՝ ելույթ ունենալով պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում:

Զինվորականները հայտարարել են կառավարության լուծարման, ցանկացած քաղաքական գործունեության եւ սահմանադրության գործողության դադարեցման մասին։ Սահմանները փակ կմնան անորոշ ժամանակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ