News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։

Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։

Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին։ Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել…
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ…
Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան
Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ…
Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան
Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ...
Ամենաշատ