News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Միակ պատռճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում զոհվածների անվանացանկը, թե 44-օրյայի, թե այս վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների անունները, որ մենք չիմանանք զոհերի իրական քանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր լայվում ասել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը:

«Մնացած ամեն ինչը ցինիկ, ստոր, անբարո սատանեական խրախճանք է այդ երեխեքի գերեզմանների վրա, ինչպիսի խրախճանք էր սեպտեմբերի 21-ին իր Եռաբլուր այցելությունը եւ ոսկորների վրա ոստիկանական պարը»,-ասաց նա:

Անդրադառնալով այն առաջարկին, որ 3 նախկին նախագահները պետք է  սատարեն Փաշինյանին այս դժվար իրավիճակում, Աշոտյանն ասաց, որ Փաշինյանը երեկ տվեց դրա պատասխանը. «Տեսաք, որ ինքը ասեց` ես ձեր կարիքը չունեմ, ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա: Բայց դուք նրանից  պատասխանատվություն վերցնե՞լ եք տեսել, ոչ մի բանի համար նա երբեք պատասխանատվություն չի վերցրել իր վրա»:

Աշոտյանի խոսքով` խնդրահարույց է փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված այն, որ Ադրբեջանը հետագայում կարող է դուրս գալ ԱՊՀ-ից, որի դեպքում մենք  կկանգնենք լուրջ դժվարությունների առջեւ:

«Եթե անգամ տարածքային ամբողջականությունը ճանաչված է ու սահմանները գծված են, համաշխարհային պատմության  քանի դեպք քեզ թվարկեմ, որ ապացուցում է, որ եթե թույլ ես, բանակ չունես, ի վիճակի չես քեզ պաշտպանես, ապա ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման չի պաշտպանելու քեզ հարձակումներից»,-ասաց նա:

Աշոտյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է չանդրադառնալ Արցախի հարցին, ասաց, որ հնարավոր չէ Արցախի հարցը դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերություններից դուրս:

«Փաշինյանը անասունություն է ասում, որ Ադրբեջանը թող գնա Արցախի հետ բանակցի: Արախից հրաժարվեցինք թուրքը չոքել է Ջերմուկի մոտ, մենք էլ ապաստարան ենք ման գալիս»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ