News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունից։

Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։

Նախարար Բաբայանը կարեւորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարեւոր բարոյական, քաղաքական եւ մարդասիրական օրինակելի որոշում։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարեւորել է նաեւ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Նիստին ներկա են գտնվել նաեւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ