News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ, հաղորդում է կառավարության կայքը։ 

«Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Մենք կլուծենք սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը՝ ապահովելու բնակչության խաղաղ կյանքը»,-ասել է Ժապարովը։   

Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանի երկարությունը 1378 կմ է։ Երկու երկրների միջեւ ամենադաժան վեճերը կապված են ջրային ռեսուրսների՝ ջրամբարների եւ աղբյուրների հասանելիության հետ: 2016 թվականին Բիշքեկն ու Տաշքենդը գործնականում զինված հակամարտության եզրին են հայտնվել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ