News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վայրի բնության պաշտպանության երկու կազմակերպության, որոնցից մեկը գլխավորում է Բրիտանիայի արքայազն Հարին, մեղադրել են այն բանում, որ նրանք կենդանիների համար ավելի շատ հոգ են տանում, քան մարդկանց համար, հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ խոսքը երկու մարդու մահվան մասին է՝ պատմության մեջ փղերի ամենամեծ տեղափոխման ժամանակ՝ Մալավիի հարավում գտնվող Լիվոնդե ազգային պարկից մինչեւ երկրի երկրորդ ամենամեծ պահպանվող տարածք՝ Կասունգու։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, երբ միաժամանակ տեղափոխվել է 263 փիղ։

Այս իրադարձությանը նվիրված է եղել գովազդային հոլովակ, սակայն ոչ ոք չի հիշատակել, որ կենդանիների տեղափոխման ժամանակ երկու մարդ է մահացել, նշում է թերթը։ Եւս մեկ՝ երրորդ մարդը մահացել է սեպտեմբերին։ Բոլոր տղամարդկանց տրորել են փղերը, երբ նրանք շատ արագ են մոտեցել կենդանիներին լուսանկարելու ժամանակ։

Մալավիի ազգային պարկի ծառայությունը հաստատել է երեք տղամարդու մահը։ Նրանք էին՝ 40-ամյա Քոլինզ Չիզը, 29-ամյա Ջոզեֆ Բլեքսոնը, 30-ամյա Ջոն Կաեձեկան։ Նշվում է, որ առաջին երկու միջադեպերից հետո երկու փղերի գնդակահարել են՝ Մալավիի օրենքի համաձայն։

The Guardian-ը նշում է, որ արքայազն Հարին ինքը չի մասնակցել աֆրիկյան երկու պարկերի միջեւ փղերի տեղափոխմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ