News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է մինչեւ 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝  2021 թվականին ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդը հասել է Եվրոպա։ Այս ցուցանիշը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կդառնա դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի հուսալի մատակարար։

Նախօրեին Ալիեւն ասել է, որ առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանը կկրկնապատկի գազի մատակարարումները եպի եվրոպական երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ