News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ միայնակ ապրելն ավելի է արագացնում ծերացումը, քան ծխելը։ Նրանք նման եզրահանգումների են եկել, երբ վերլուծել են չինացի հետազոտողների կողմից CHARLS նախագծի շրջանակներում հավաքված տվյալները։ Դրան մասնակցել է ավելի քան 11 000 տարեց մարդ։

Հետազոտության մասնակիցները պարբերաբար ենթարկվել են զննումների եւ հարցազրույցների, արյան նմուշներ են հանձնել, եւ դա օգնել է գիտնականներին հետեւել նրանց վիճակի փոփոխություններին ծերացմանը զուգընթաց:

Պարզվել է, որ միայնակ ապրելը եւ դրան ուղեկցող սոցիալական ու հոգեբանական խնդիրները ազդում են ծերացման գործընթացի վրա։ Միջին հաշվով, այն արագանում է 1,65 տարով՝ սա ավելի արագ է, քան եթե մարդը ծխում է կամ ապրում անբարենպաստ միջավայրում:

«Մտավոր եւ հոգեսոցիալական գործոնները կյանքի որակի եւ առողջության ամենահուսալի կանխատեսողներից են, բայց դրանք հիմնականում անտեսվել են գիտության կողմից»,- ասում է հետազոտության հեղինակներից Մանուել Ֆարիան: «Մեր աշխատանքը ցույց է տվել, որ այս գործոնները հաշվի առնելը թույլ կտա դանդաղեցնել աշխարհի բնակչության հոգեբանական ծերացումը առանձին պետությունների մակարդակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ