News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իտալական Eni-ն հայտարարել է, որ չի ստանա ռուսական «Գազպրոմ»-ից եկող գազը, սակայն երկու կողմերն էլ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:

Տարվիզիո անցակետով Ռուսական գազի մատակարարումները հոկտեմբերի 1-ից կզրոյանան, ասվում է ռուսական գազի Իտալիայի խոշորագույն ներկրող Eni-ի հայտարարության մեջ։

Telegram-ում «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ խնդիրը ծագել է Ավստրիայում կարգավորման փոփոխությունների հետեւանքով։ Նշվում է, որ Ավստրիայի տարածքով գազի տարանցումը դադարեցվել է այն բանից հետո, երբ երկրի ցանցային օպերատորը հրաժարվել է հաստատել փոխադրումների հայտերը:

Սակայն Eni-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ավստրիան շարունակում է գազ ստանալ Սլովակիայի հետ սահմանին։

Իտալիան այս տարի գազի լրացուցիչ ներմուծում է ապահովել այլընտրանքային մատակարարներից՝ Ռուսաստանից հոսքերի անկումը փոխհատուցելու համար:

Ռուսական գազն այժմ կազմում է իտալական ներմուծման մոտ 10 տոկոսը՝ նախկին մոտ 40 տոկոսի փոխարեն, մինչդեռ Ալժիրի ու հյուսիսային Եվրոպայի երկրների մասնաբաժինը ավելացրել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ