News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, քանի դեռ սկանդինավյան երկու երկրները չեն «կատարել» Անկարային տված իրենց խոստումները, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է AFP-ն։

«Քանի դեռ մեր երկրին տրված խոստումները չեն կատարվել, մենք կպահպանենք մեր սկզբունքային դիրքորոշումը»,- ասել է Էրդողանը։ «Մենք ուշադիր հետեւում ենք, թե արդյոք կկատարվեն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի տված խոստումները, եւ, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի մեր խորհրդարանինը»,- հավելել է նա։

Թեեւ հյուսիսային Եվրոպայի երկրները շուտափույթ անդամակցության հույս ունեին, Թուրքիան կասեցրել է գործընթացը՝ առարկելով նրանց անդամակցության դեմ:

Հունիսին երեք երկրների միջեւ կնքվեց գործարք, որը ներառում էր արտահանձնման եւ տեղեկատվության փոխանակման դրույթներ, ինչը ՆԱՏՕ-ին հնարավորություն տվեց երկու երկրներին պաշտոնապես հրավիրել միանալու դաշինքին: Այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ի 30 անդամներից 28-ը վավերացրել են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը։

Միայն Հունգարիան եւ Թուրքիան նրանց անդամակցության հայտերը դեռ չեն ուղարկել իրենց խորհրդարաններ՝ վավերացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ