News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազատարով Եվրոպա ռուսական գազի արտահանման ծավալը սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 20-25 տոկոսով՝ անցյալ ամսվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Գազափոխադրման համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSOG) տվյալները։

Բուլղարա-թուրքական սահմանին գտնվող «Ստրանջա 2-Մալքոչլար» կետով գազի արտահանումը սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում կազմել է մոտ 32,5-38,1 մլն խմ, մինչդեռ օգոստոսի նույն ժամանակահատվածում ծավալը հասել է մոտ 43,5-48 մլն խմ-ի։ Ցուցանիշը նվազել է գրեթե 20-25 տոկոսով։

Այժմ ռուսական գազատարով գազը Եվրոպա է մատակարարվում երկու երթուղիներով՝ Ուկրաինայի գազափոխադրման համակարգով եւ «Թուրքական հոսք»-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ