News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ոտիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Արամո Մարգարյանը նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի կողմից տեղեկություն են ստանում, որ մի աղջիկ «Հաղթանակ» կամրջից փորձում է ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ քաղաքացիների կողմից ստանում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում։

Պարեկներին, փրկարարներին ու փրկարար-հոգեբանին հաջողվում է որոշ ժամանակ բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է լինում այդ աղջկան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո պարեկները նրան ուղեկցում են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ 32-ամյա Մ․Կ․-ն է, ով այդ քայլին էր փորձում դիմել անձնական խնդիրներից ելնելով։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ