News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իռլանդիայում այս ձմռանը երեխաները կարող են սառչելուց մահանալ, եթե ավելի շատ օգնություն չտրամադրվի կարիքավոր ընտանիքներին, ասել են Բելֆաստում հանրահավաքի մասնակիցները:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բելֆաստի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով կառավարությունից ավելի շատ միջոցներ ձեռնարկել կյանքի արժեքի ճգնաժամի պայմաններում, հայտնում է PA Media-ն:

Միջոցառմանը, որը կազմակերպել է «Կյանքի արժեքի կոալիցիա» նախաձեռնող խումբը, ելույթ են ունեցել արհմիությունների, հասարակական խմբերի եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հավաքվածներին դիմել է նաեւ Հյուսիսային Իռլանդիայի երեխաների հարցերով հանձնակատար Կուլլա Յսուման: Նախարարների կողմից երիտասարդներին պաշտպանելու բանավոր հավաստիացումները ոչինչ չեն նշանակում առանց գործողությունների, ասել է նա: «Բառերը չեն կերակրի մեր երեխաներին, նրանք չեն տաքացնի մեր երեխաներին եւ նրանց ապրելու ապահով տեղ չեն տա»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչեւ համավարակը Հյուսիսային Իռլանդիայում 110 000 երեխա ապրում էր աղքատության մեջ։ «Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի իրավիճակը մինչեւ Սուրբ ծնունդ»,- ասել է Յսուման։

Նա նշել է, թե մտավախություն կա, որ ձմռան ամիսներին որոշ երեխաներ կարող են մահանալ սառչելուց։ «Սա Հյուսիսային Իռլանդիան է 2022 թվականին, եւ մենք մտահոգված ենք, որ երեխաները մահանում են սառչելուց»,- հավելել է նա:

Հանրահավաքի նախաշեմին «Կյանքի արժեքի կոալիցիան» հրապարակել է խարտիա՝ կառավարությանն ուղղված մի շարք պահանջներով։ Դրանք ներառել են գնաճի դեմ պայքարելու համար աշխատավարձի բարձրացում բոլոր աշխատողների համար եւ ժամը 15 ֆունտ սթեռլինգ նվազագույն աշխատավարձ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ