News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2021-2022 թվականներին Արցախի տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:

«Այդ կերպ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31 միլիոն դրամ գումար, որից վերականգնվել է ընդամենը 2 միլիոն 773 հազար դրամը: Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել Արցախի տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են: «Հետևաբար, կրկին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից կապի տարբեր միջոցներով կամ սոցիալական ցանցերով առաջարկվող ծառայություններից, անվստահելի գործարքներից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել Արցախի Հանրապետության ոստիկանությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ