News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դատարանի որոշմամբ՝ 2 ամսով կալանավորված  Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։

«Երեկվանից Սամվել Հովսեփյանը հացադուլ է հայտարարել, նա հայտարարում է, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, ինչ արվում է, օրենքի խախտումներով է արվում: Նրան մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրք օգտագործելով Բերդ համայնքում խմբի կողմից՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Բնականաբար, ինքը մեղքը չի ընդունում, տվյալ արարքի  հետ ոչ մի առնչություն չունի։ Մենք հատուկ վերանայման բողոք կտանենք Վերաքննիչ դատարան»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։ Դաշինքը գլխավորող Հարություն Մանորչարյանը նույնպես կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ