News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Չինաստանը բողոքել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության Թայվան այցի դեմ։

«Թայվանը չինական տարածքի անբաժանելի մասն է, ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է ողջ Չինաստանում», - DPA  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը գերմանացի պատգամավորներին կոչ է անում հարգել «մեկ Չինաստան» սկզբունքը, անհապաղ դադարեցնել շփումը Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի հետ եւ «կեղծ ազդանշաններ» ուղարկել անջատողականներին։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ Թայվանում իշխող Առաջադիմության կուսակցության՝ «մեկ Չինաստանի» սկզբունքը չճանաչելու ցանկությունը եւ նրանց «չդադարող սադրանքները» ներկայիս իրավիճակի հիմնական պատճառներն են։

Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը՝ բաղկացած վեց պատգամավորից, հնգօրյա այցով ժամանել էր Թայվան՝ հակառակ չինական կողմի բողոքին։

Քրիստոնեա-դեմոկրատ Կլաուս-Պիտեր Վիլշի գլխավորած պատվիրակությունը մտադիր է ծանոթանալ Թայվանում անվտանգության շուրջ առկա լարված իրավիճակին, ինչպես նաեւ կղզու քաղաքական եւ տնտեսական կյանքին, հայտնում է DW-ն։

Նախատեսվում են Բունդեսթագի պատգամավորների հանդիպումները Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի, փոխնախագահ Լայ Չինտեի, արտգործնախարար Ջոշուա Ուուի եւ խոսնակ Յու Սիկունի հետ։

Ավելի վաղ Թայվան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների խորհրդի նախագահ Նենսի Փելոսին եւ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը։ Դա հանգեցրել է Չինաստանի եի ԱՄՆ-ի միջեւ լարվածության կտրուկ սրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ