News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով, որում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների  հարգելի՛  ներկայացուցիչներ,

2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

 Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը:

Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս  հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա: 

Վստահ եղեք, որ այս ճանապարհին մեր աջակցությունը չի հապաղի:

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ