News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մեշալ ալ Ահմեդ ալ Սաբահը, երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, ընդունել է կառավարության հրաժարականը, հաղորդում է պետական ​​KUNA գործակալությունը եւ հավելում, որ ընդդիմադիր թեկնածուները զգալի հաղթանակներ են գրանցել:

Ալ Սաբահը, ով ստանձնել է իշխող էմիրի պարտականությունների մեծ մասը, խնդրել է հեռացող կառավարությանը՝ վարչապետ Շեյխ Ահմադ Նավաֆ ալ Սաբահի գլխավորությամբ՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը ստանձնել ժամանակավոր կառավարության պարտականությունները՝ ։

Սեպտեմբերի 29-ին Քուվեյթում անցկացվել են արտահերթ ընտրություններ այն բանից հետո, երբ Շեյխ Մեշալը ցրել է խորհրդարանը՝ փորձելով վերջ դնել կառավարության եւ օրենսդիր մարմնի միջեւ առկա քաղաքական հակասությանը, որը խոչընդոտում էր բյուջեի բարեփոխումներին:

Երկիրը, որն արգելել է քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ունի Պարսից ծոցի ամենաբաց քաղաքական համակարգերից մեկը, թեեւ պետական գործերում վերջին խոսքը  էմիրինն է։

Տասնամյակների ընթացքում կառավարության եւ Քուվեյթի խորհրդարանի միջեւ առկա փակուղիները հաճախ հանգեցրել են կաբինետի վերադասավորումների եւ օրենսդիր մարմնի լուծարման՝ խոչընդոտ հանդիսանալով ներդրումների ու բարեփոխումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ