News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գերմանիան, Դանիան եւ Նորվեգիան Ուկրաինայի համար 16 սլովակական Zuzana-2 հաուբից կգնեն, որոնց մատակարարումը կսկսվի հաջորդ տարի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։

Նախարարությունից հայտնել են, որ զենքերը, որոնք կարող են րոպեում 6 կրակոց արձակել մինչեւ 40 կմ հեռավորության վրա, արտադրվելու են Սլովակիայում։ Երեք երկրներն այս համակարգերի վրա կծախսեն 92 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կառավարությունը երկար տատանվելուց հետո հավանություն է տվել Ուկրաինային 18 հրետանու մատակարարմանը՝ Կիեւի պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ