News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանի միջուկային էներգիայի արտադրական հզորությունը նախատեսվում է հասցնել 10 հազար մեգավատի՝ նշելով, որ նպատակը դրվել է՝ առանց միջազգային գործընկերության վրա հենվելու, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Կիրակի օրը հարավային Քերման քաղաքում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Էսլամին ասել է, որ ծչագրեր են մշակվում երկրում նոր ատոմակայաններ կառուցելու համար՝ միջազգային համագործակցությամբ միջուկային էներգիայի արտադրության հզորությունը մինչև 10 հազար մեգավատ ավելացնելու համար:

Նա բացատրել է, որ միջազգային գործընկերությունը կարագացնի 10 հազար մեգավատ միջուկային էներգիայի արտադրության ծրագրերի իրականացումը, միաժամանակ հավելելով, որ օտարերկրացիների համագործակցության բացակայությունը չի անհանգստացնի Իրանին։

Էսլամին նաեւ հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը առաջիկա 15 տարիների ընթացքում կհավաքագրի 30 հազար նոր աշխատակիցների։

Հունիսին Էսլամին բացահայտել էր կենտրոնական Սպահանում հետազոտական ​​ռեակտորը կառուցելու ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ