News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ահազանգում է, որ  ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը անցել է խախտումներով: NEWS.am-ի հետ զրույցում Ալվինա Համբարձումյանը մանրամասներ է ներկայացրել մրցույթից:

«Հաղթող ճանաչվեցինք ես և իմ նախկին տեղակալ Հասմիկ Ադամյանը: Այն որ Հասմիկ Ադամյանն իրավունք չուներ մասնակցելու, ես բարձրաձայնեցի մրցույթից հետո: Հասմիկը չուներ համապատասխան բնագավառի 3 տարվա մասնագիտական ստաժ: Ուրբաթ օրը համայնքապետին ներկայացրի հարցը, չորեքշաբթի օրը համայնքապետը պատասխանեց, որ, այո, Հասմիկը չունի համապատասխան ոլորտի 3 տարվա մասնագիտական ստաժ, նա ունի 25 ամիս տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ստաժ: Բայց, պատերակացնո՞ւմ եք՝ նա ունի 10 և ավելի տարի օտար լեզուների դասավանդման փորձ, որն, ըստ նրա, միացնում ենք ու դարձնում ենք 3 տարվա մասնագտական ստաժ: Սա  մրցույթի կանոնների կոպիտ խախտում է: Ասում են՝ «նոր Հայաստանում» խնամի-ծանոթ- բարեկամ պիտի չլիներ, ասում են՝ պետք է միայն այն անձինք զբաղեցնեին պաշտոններ, որոնք համապատասխանում են պաշտոնի անձնագրին, պահանջներին: Այս դեպքում նա չէր համապատասխանում, այդ դեպքում ինչպե՞ ս նա այսօր դարձավ տնօրեն»,- ասաց նա:
Ալվինա Համբարձումյանը նշում է, որ այս անարդարության  դեմ պայքարելու է  նաեւ իրավական հարթակում:

«Այս հարցերին դուք կարող եք պատասխանել այլ հարթակում՝ գուցե դատարանում, բայց «հարգելի» տիկին Գասպարյան, Դուք այսօրվանից ձեռք եք բերել իմ դեմքով հակառակորդի, ես խոշորացույցով նայելու եմ ձեր աշխատանքը, դուք չեք մարսելու այս անօրինականությունը: Համայնքապետարանը եւ մշակույթի պալատը ոչ մեկի հոր տունը չէ, ոչ մեկ չի կարող այդտեղ իր ուզածն անել, էդ աթոռը ժամանակավոր բան , ուղղակի սեր վաստակեք»,- ասում է Ալվինա Համբարձումյանը՝ Էջմիածնի համայնքապետին: 

Տպել
Ամենաշատ