News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Նրանք քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձի դատապարտումը:

«Սալիվանը գովել է Թուրքիային՝ պարենային գլոբալ անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի համար, ինչը նպաստել է ուկրաինական հացահատիկի արտահանմանը, եւ դիվանագիտական ​​աշխատանքի համար՝ ազատելու ուկրաինացի ռազմագերիներին եւ Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին: Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին աջակցությունը, երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը Արեւելյան Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա առաջընթացը», - հայտնել է Սպիտակ տունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ