News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբի մորաքույրը պատմեց, որ Հակոբը տան միակ արու զավակն էր, ուներ 2 քույր:

«Հակոբը Կապանում էր ծառայում, սեպտեմբերի 13-ին` հարձակման օրը ինքը դիրքերում է եղել, դիրքը պայթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են»,- պատմեց նա:

Հակոբի ծնողները հողագործությամբ են զբաղվում, նոր սկսել էին իրենց տունը կառուցել:

«Հակոբը միշտ ասում էր, որ բանակից հետո կգա իր սենյակը ինքը կվերանորոգի, կահույք կգնի, ինքը վարսավիր էր աշխատում, ցանկանում էր սեփական վարսավիրանոցը ունենար: Չգիտեմ, ահավոր ցավ է, թող քրոջս ցավը վերջինը լինի ոչ մի ծնող չզգա այսպիսի ցավ դաժան հոգու ցավ, ցավում եմ բոլոր զոհվածների համար»,- ասաց  նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ