News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլացիները երկրի նախագահ կընտրեն երկրորդ փուլով, ընտրարշավին մասնակցում են գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, տեղեկացրել է երկրի Բարձրագույն ընտրական դատարանը։

«Ընտրությունները մաթեմատիկորեն որոշված են։ Երկրորդ փուլ»,- նշվել է դատարանի պաշտոնական հաղորդագրությունում։

Բրազիլիայում քվեարկության առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Երկրորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 30-ին։

Առայժմ հաշվարկվել է ընտրաթերթիկների 97,45 տոկոսը, առջեւում Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան է՝ 47,93 տոկոս, նրան հաջորդում է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն՝ 43,63 տոկոս։

Առաջին փուլում հաղթանակի համար պահանջվում էր հավաքել ավելի քան 50 տոկոս։

Նախագահի մյուս թեկնածուները բավական հետ են, նրանցից շատերը մեկ տոկոս էլ չեն ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ