News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը սանձազերծեց  ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառ. կմ. Միրզոյանի ելույթը
Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում…
Կիպրոս, Սիրիա, Հայաստան. ՆԱՏՕ-ի լռությունը խրախուսում է Թուրքիային նոր հանցագործություններ կատարել
Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում, կարծում է այդ երկրի ղեկավարը...
Վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքներն Ադրբեջանի ԶՈՒ կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյան
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ…
ԵԱՀԿ ՄԽ կազմալուծման հարցով պետք է դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ադրբեջանին․ Լավրով
Այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը  փորձում են փոխհատուցել․․․
Թշնամու ագրեսիայից Ջերմուկին հասցված վնասը կազմել է շուրջ 30 տոկոս․ Վայոց Ձորի մարզպետ     
Նա հայտնեց, որ քննարկվում են հյուրանոցային բիզնեսին աջակցելու ծրագրերը․․․
Ցանկացած պահի կարող է սպառնալիք առաջանալ․ Վայոց ձորի մարզպետ
Ադրբեջանական կողմը ինժեներական աշխատաքններ է իրականացնում․․․
Ամենաշատ