News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Խաավիստոն ասել է, որ Ռուսաստանի նոր սահմանները, որոնք հաստատվել են երկրի կազմում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի ընդգրկմամբ, կարող են ճանաչել ոչ շատ երկրներ, տեղեկացրել է Newsweek-ը։

«Ես կարծում եմ, որ շատ երկրներ չեն կարող համաձայնել այն բանին, որ հանրաքվեների միջոցով սահմանների փոփոխությունը ճիշտ է»,- ասել է նա Անվտանգության հելսինկյան համաժողովում։

Նրա խոսքով՝ սեպտեմբերին ՄԱԿ Գերագույն վեհաժողովի նստաշրջանի շրջանակում հանդիպումների ժամանակ իր գործընկերները «շատ երկրներից» մտահոգություն են հայտնել Ռուսաստանի սահմանների փոփոխության առիթով՝ «կեղծ հանրաքվեներից» հետո։ Նա ընդգծել է, որ քարտեզի վրա «շատ տեղեր կան, որոնց սահմանները կարելի է վիճարկել»։ Գալիք փոփոխությունները կարող են հանգեցնել «հսկայական անկարգության», ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։

Նրա կարծիքով՝ «շատ երկրներ չեն կարող համաձայնել այն բանին, որ սահմանների փոփոխությունը հանրաքվեների անցկացման օգնությամբ՝ ճիշտ է»։ «Երկրները ստիպված են արձագանքել հանրաքվեներին կամ, համենայն դեպս, չճանաչել նոր սահմանները։ Ես կարծում եմ, որ այնքան էլ շատ չեն լինի այն երկրները, որոնք կկարողանան ճանաչել նոր սահմանները նման հանրաքվեների անցկացման արդյունքներով», ասել է Ֆինլանդիայի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ