Իրանից Թուրքիա հասնող մայրուղային գազատարի աշխատանքը դադարեցվել է, հաղորդում է Botas օպերատորը։
Նշվում է, որ դա կապված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման հետ, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը:
Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա։