News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բերքաշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է 46-ամյա տանտերը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Բերքաշատ գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տեղեկացնում է Ոստիկանությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ