News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռզմագերիների գնդակահարության տեսանյութի մասով այս պահին ընթանում են աշխատանքներ. Քանի որ այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ տեսանյութում երեւում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են, այս պահին միջանկյալ միջոցի պահով, որպես ռանձին պահանջ ներկայացնելու համար իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, բայց անպայման դա կօգտագործվի, որպեսզի առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը եւս մեկ անգամ ՄԻԵԴ-ում բարձրացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:

«Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապցույցներ են ներկայացվում, որ ի վերջո, այդ միջանկյալ միջոցները կիրառվեն: Իսկ միջանկյալ միջոցին հաջորդող պրոցեսներում, երբ միջպետական գանգատները կկումինիկացվեն կամ կներկայացվեն ՄԻԵԴ, այդ շրջանակներում, բնականաբար, այս փաստը եւս կարձանագրվի եւ համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին արդեն իրավունքների խախտման մասով»,-ասաց նա:

Դիանա Քարազյանի խոսքով, ռազմագերիները, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ սկսած սեպտեմբերի 13-ից, կառավարության անունից միջպետական գանգատների շրջանակներում այդ ապացույցները ներկայացվել են Եվրոպական դատարան: «Ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը հենց դատարանը պահանջել է:  Շատ ընդհանուր տեղեկություն են ներկայացնում: Այս պահի դրությամբ Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի: Նրանց մասին ներկայացրել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեեւ դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրի, այդ թվում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, արդյոք նրանք բժշկական հետազոտությունների ենթարկվել են, թե ոչ; Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի նման վարքագիծը»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:

Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, բայց չի կատարել պարտավորությունը.ԱԽ քարտուղար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել…
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ…
Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան
Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ…
Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան
Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ...
Ամենաշատ