News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ծանոթացել Ծառայության շենքում ստեղծվելիք Քաղաքացիների ընդունելության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գրիգոր Մինասյանն ընդգծել է Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքացիների և հարկադիր կատարողների միջև արագ ու արդյունավետ կապի հաստատումն ու ամրապնդումը:

Մինասյանը նշել է, որ ստեղծվելիք Կենտրոնը լինելու է նոր հարթակ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ունենալու ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, կապ հաստատել վարույթն իրականացնող հարկադիր կատարողների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Կենտրոնը տալու է հեշտ, արագ և հասանելի ծառայությունների մատուցման, հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատման և ծառայությունների որակի բարձրացման հնարավորություններ:

Գրիգոր Մինասյանը կարևորել և ողջունել է նաև բոլոր այն քայլերը, որոնք միտված են թեթևացնել քաղաքացիների բեռն ու մատչելի ծառայություններ տրամադրել նրանց:

Տպել
Ամենաշատ