News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» «Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ ուշագրված հրապարակում է արել, որի անանուն հեղինակը  հինգ կետով ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից՝  արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին եւ որ միայն Նիկոլ Փաշինյանն է ամբողջությամբ տիրապետում այդ տեղեկատվությանը։

Հրապարակման անանուն հեղինակը, մասնավորապես, գրում է. «Եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են.

1.            ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2.            ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3.            Միջանցք Հայաստանի տարածքով

4.            Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5.            Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»:

Հեղինակը նաեւ խոստանում է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:

Հաշվի առնելով, որ «Հայկական ժամանակը» պատկանում է վարչապետի ընտանիքին, կարելի է վստահաբար եզրակացնել, որ «հավաստի աղբյուրը», ինչպես ներկայացել է անանուն հեղինակը, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը, որը Վեհափառի եւ նախկին նախագահների հանդիպմանը հաջորդած՝ Լեւոն Տեր–Պետրոսյանի հայտնի հարցազրույցից հետո հնարավորություն ուներ անդրադառնալ այդ թեմային սեպտեմբերի 30–ի իր երկու ժամանոց ասուլիս–հարցազրույցի ընթացքում, գերադասում է կարեւոր բանակցությունների մանրամասների արտահոսք անել անանուն հեղինակի ստորագրությամբ։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը պաշտոնապես ադրբեջանական պահանջների մասին չխոսելով՝ հետագայում խուսանավելու հնարավորություն է պահպանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Մենք ծնվել ու ապրել ենք ստեղ, որ արյունով գծած հողերը պաշտպանենք...
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
երևում նստած ամեն ինչը կատավարում են, թո՛ղ գան ժողովրդի վճակը տեսնեն...
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Ամենաշատ