News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացառել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա այսպես է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հայտարարությունը, որը խորհրդարանի նիստի բացման ժամանակ իր ելույթում ասել է, որ Տոկիոն հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ չնայած Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին։

«Իհարկե, նման պայմաններում հնարավոր չէ բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասել է Պեսկովը։

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ