Եվրոպայում գազի բորսայական գինը ուրբաթ օրը կայացած առեւտրի արդյունքներով նվազել է հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարից ցածր: Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Եվրոպայում գազի բորսայական գները ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով նվազել են 7,7 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարից ցածր: Այս պահին գինը նվազել է՝ հասնելով մինչեւ 1876,7 դոլար (-8,2 տոկոս)։
Սեպտեմբերի 27-ին Եվրոպայում գազի բորսայական գինը կրկին գերազանցել է 2000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց՝ Հյուսիսային հոսք 2 գազատարերի վնասման մասին հաղորդագրություններից հետո։