News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանում տեղի ունեցած անկարգությունների հեղինակներն ԱՄՆ-ն եւ Իսրայելն են։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Press TV-ը։

«Ես հստակ ասում եմ, որ այդ իրադարձությունները ծրագրել են Ամերիկան, սիոնիստական ​​ռեժիմը եւ նրանց կամակատարները։ Նրանց հիմնական խնդիրը ուժեղ եւ անկախ Իրանն է եւ երկրի առաջընթացը»,-ասել է նա։

Բողոքի ցույցեր են անցկացվել 22-ամյա իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, որը սեպտեմբերի 16-ին հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում, որից հետո հիվանդանոցում մահացել։ Բողոքի ցույցերը շուտով վերածվել են անկարգությունների ամբողջ երկրում։

«Եթե երիտասարդ աղջկա մահը չլիներ, նրանք այլ պատրվակ կգտնեին անկայունություն եւ անկարգություններ հրահրելու համար»,-հավելել է Խամենեին։

Նա նշել է, որ անկարգություններ են սկսվել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում։ Մասնավորապես, Ֆրանսիայում եւ Փարիզում ժամանակ առ ժամանակ անկարգություններ են տեղի ունենում։ 

Խամենեին ընդգծել է, որ Ամինիի մահվան կապակցությամբ ամերիկացիների հայտնած ափսոսանքը կեղծավորություն էր։  «Նրանք երջանիկ են, քանի որ  անկարգություն առաջացնելու պատրվակ են գտել»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը կոչ է արել ազատ արձակել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին
Կոչ ենք անում իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ․․․
Իրանում ձերբակալել են երկու հայտնի դերասանուհիների, որոնք հրապարակայնորեն հանել են հիջաբները
Իրանցի երկու հայտնի դերասանուհիներ հրապարակայնորեն հանել են հիջաբները...
Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը. Արամ Ազատյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում շրջայցի ժամանակ...
Իրանի իշխանություններն ազատ են արձակել երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ցույցերի 38 մասնակցի. Tasnim
Իրանի իշխանություններն ազատ են արձակել 38 ցուցարարի...
Իրանի նախագահը հայտարարել է երկրում իրադրության ապակայունացման փորձի ձախողման մասին
Երբ ոչ բարեկամական պետությունները պարտվել են այդ քաղաքականության մեջ, նրանք սկսել են․․․
Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են 8 ոչ բարեկամական երկրներում․ Իրանի ՆԳՆ
«Վերջին անկարգությունների ժամանակ իրադարձությունների կենտրոնում գտնված մարդիկ պատկանել են տարբեր խմբերի․․․
Ամենաշատ