News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն Գերմանիային ուղղված պաշտոնական նոտա է ստորագրել՝ մոտ 1,3 տրիլիոն դոլար փոխհատուցում պահանջելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացիայի հետեւանքով պատճառված վնասի համար, հայտնում է AP-ն։

Ռաուն հայտնել է, որ նոտան կփոխանցվի Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը։ Նոտան ստորագրվել է Վարշավայում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ Ռաուի հանդիպման նախօրեին։ Բերբոքը մասնակցում է անվտանգության համաժողովին։

Նրա խոսքով, նոտայում նշվում է, որ երկու կողմերն էլ պետք է «անհապաղ» միջոցներ ձեռնարկեն 1939-45 թվականների գերմանական օկուպացիայի հետեւանքները վերացնելու համար՝ «իրավաբանորեն պարտավորեցնող, ինչպես նաեւ նյութական ճանապարհով»։

Նա ասել է, որ դա ներառում է գերմանական փոխհատուցումներ, ինչպես նաեւ թալանված արվեստի գործերի եւ արխիվների խնդրի լուծում։

Լեհաստանի կառավարությունը պնդում է, որ երկիրը պետք է պատերազմի վնասների զգալի փոխհատուցում ստանա, մինչդեռ Բեռլինը հայտարարում է, որ տուժած երկրներին, այդ թվում՝ Լեհաստանին փոխհատուցում վճարել է, եւ հարցը համարում է փակված։

Պատերազմի 83-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 1-ին, Լեհաստանի կառավարությունը վնասի մասին ծավալուն հաշվետվություն է ներկայացրել՝ այն գնահատելով 1,3 տրիլիոն դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ