News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, հայտնում է AP-ն։

Նշվում է, որ Եվրամիության երկրները ստիպված կլինեն ձմռանը 13 տոկոսով կրճատել գազի սպառումը՝ Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում։ Այս կրճատման մեծ մասը պետք է կապված լինի սպառողների վարքագծի հետ, ինչպիսիք են թերմոստատների ջերմաստիճանի իջեցումը 1 աստիճանով եւ ջերմաստիճանի կարգավորումը, ինչպես նաեւ անհրաժեշտ է կոնսերվացնել արդյունաբերական եւ կոմունալ հաստատությունները։

Զեկույցում, որպես եւս մեկ վտանգ, նշվում է ձմռան վերջին կտրուկ ցրտելը: ԵՄ-ն արդեն 88 տոկոսով լրացրել է պահոցները։ ՄԷԳ-ը ենթադրել է, որ 90 տոկոս կպահանջվի Ռուսաստանից մատակարարումների դադարեցման սցենարի դեպքում:

Եվրոպայում ձեռնարկություններն արդեն իսկ կրճատել են բնական գազի օգտագործումը, երբեմն պարզապես հրաժարվելով էներգատար գործունեությունից, ինչպիսիք են պողպատի եւ պարարտանյութերի արտադրությունը, մինչդեռ փոքր բիզնեսները, ինչպիսիք են փռերը, լուրջ կրճատումներ են անում իրենց ծախսերում:

Գազի բարձր գները, որոնք օգտագործվում է տները տաքացնելու, էլեկտրաէներգիա արտադրելու եւ մի շարք արդյունաբերական գործընթացների համար, հանգեցրել են եվրոգոտու 19 երկրներում պառողական 10 տոկոս գնաճի, եւ այնքան են թուլացրել սպառողների գնողունակությունը, որ տնտեսագետներն անկում են կանխատեսում այս տարվա վերջին եւ հաջորդի սկզբին:

Եվրոպական կառավարությունները եւ կոմունալ ընկերությունները լրացրել են Ռուսաստանի գազի դեֆիցիտի զգալի մասը՝ գնելով հեղուկ բնական գազի թանկարժեք պաշարներ (ՀԲԳ), որոնք առաքվում են ծովով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, եւ ավելացնելով մատակարարումները Նորվեգիայից ու Ադրբեջանից խողովակաշարերով:

Նպատակն է թույլ չտալ, որ պահեստավորման մակարդակն այնքան իջնի, որ իշխանությունները ստիպված լինեն նորմավորել գազը ձեռնարկությունների համար: Ըստ ՄԷԳ-ի, անվտանգ ձմռան համար գազի պաշարները պետք է մնան 33 տոկոսից բարձր, մինչդեռ դրանից ցածր մակարդակները կարող են հանգեցնել գազի պակասի ուշ ցրտահարության դեպքում:

Ավելի ցածր մակարդակները նաեւ Եվրոպայի համար կդժվարացնեն հաջորդ ամառ պահեստները համալրելը, մինչդեռ ավելի մեծ պահուստները կօգնեն նվազեցնել չափազանց բարձր գները:

Հեղուկ գազի պահանջարկը հանգեցրել է գների աճի եւ առաջարկի կրճատման այն աստիճան, որ աղքատ ասիական երկրները չեն կարող իրենց դա թույլ տալ: Բանգլադեշում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունենում, մինչդեռ Պակիստանում, ի լրումն շարունակական հովհարային անջատումների, խանութներն ու գործարանները կրճատել են աշխատանքային ժամերը՝ էներգիա խնայելու համար:

Եվրոպայում գազի ճգնաժամը նաեւ զրկել է ասիական երկրներին սահմանափակ թվով լողացող վերագազիֆիկացման տերմինալներից, որոնք, ինչպես ենթադրվում էր, պետք է կարեւոր դեր խաղային հարավարեւելյան Ասիա ՀԲԳ-ի ներմուծման հարցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայի էկոնոմիկայի նախարարը սուբսիդիաների մասին ամերիկյան օրենքի հանդեպ ԵՄ միասնական մոտեցման կոչ է արել
ԵՄ-ն մտավախություն ունի, որ IRA-ի 430 միլիարդ դոլար արժողությամբ սխեման՝ էներգետիկ ոլորտի բաղադրիչների ներքին արտադրության համար իր առատաձեռն հարկային արտոնություններով, կարող է բիզնեսին դուրս մղել ԵՄ-ից․․․
ԵՄ-ը առաջին անգամ Frontex սահմանապահներ կտեղակայի բալկանյան երկրներում. FT
ԵՄ-ը բալկանյան երկրներում սահմանապահներ կտեղակայի...
ԵՄ նոր պատժամիջոցները կարող են առնչվել ԱԹՍ-ների ռուսական հատվածին․ Bloomberg
Նրա աղբյուրների համաձայն՝ նոր սահմանափակումների առաջարկը պաշտոնապեսայս շաբաթ կարող է  ներկայացվել եւ քննարկվել․․․
ԵՄ երկրները եւ ԵՀ-ն քննարկել են ՌԴ դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը
Քննարկվում են տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մեդիա ոլորտի վերաբերյալ պատժամիջոցներ․․․
ԵՄ-ը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ԵԱՀԿ սակրավորներին
Եվրամիությունը ԵԱՀԿ սակրավորներին 1,2 մլն եվրո կհատկացնի...
Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. Հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց...
Ամենաշատ