News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Ամերիկայում ալյումինի շուկայի վրա մռայլ ամպեր են կուտակվում, քանի որ արտադրողները հաջորդ տարի հետաձգում են հումքի պատվերները, գրում է Bloomberg-ը։

Արտադրողները, վերամշակողները եւ մետաղագործները Վաշինգտոնում այս շաբաթ հավաքվել են համաժողովի, որպեսզի քննարկեն կառավարության քաղաքականությունը եւ վերջնական շուկաները, հատկապես մեկ տարի առաջվա համեմատ, երբ ոլորտը վերջին տասնամյակի իր լավագույն օրերն էր ապրում:

Այսպես կոչված «զուգավորման սեզոնը», երբ գնորդներն ու վաճառողները պայմանավորվում են հաջորդ տարվա կարիքների համար պայմանների մասին, շարունակվում է, քանի որ գնաճի, մատակարարումների շղթաների եւ տնտեսական աճի հետ կապված անորոշությունը ստիպում է գնորդներին կասկածի տակ դնել ավելի շատ մետաղ պահեստավորելու անհրաժեշտությունը:

Բանակցությունների ընթացքին ծանոթ գնորդներն ահազանգել են հունիսին՝ ասելով, թե ակնկալում են, որ «զուգավորման սեզոնը» ավելի ուշ կսկսվի: Այժմ, երբ այդ մտահոգությունները հաստատվել են, ղեկավարներն ընդունում են, որ պահանջարկը թույլ է, քանի որ հաճախորդները նախընտրում են աշխատել ավելցուկային պաշարների հետ՝ նոր գործարքներ կնքելու փոխարեն:

«Թեեւ մենք չենք բացառում ավելի լայն տնտեսական անկման հնարավորությունը, ալյումինը մնում է լավ վիճակում՝ ցանկացած փոթորկի դիմակայելու համար»,- ասում է Constellium Rolled Products-ի գործադիր տնօրեն Բադդի Սթեմփլը:

Շատերը պնդում են, որ թեեւ շուկայի կարճաժամկետ հեռանկարները թույլ են, նրանք չեն սպասում, որ պահանջարկը կկրճատվի: Ոմանք նախազգուշացրել են հանդիպակաց քամու մասին, որի մասին շատերը դեռ չեն մտածել՝ տոկոսադրույքների աճ, որը գրեթե անկասկած կհանգեցնի պայմանագրերում հեղաշրջման այն հաճախորդների համար, որոնք օգտագործել են գրեթե զրոյական տոկոսադրույքներ իրենց մետաղների գնումները ֆինանսավորելու համար:

Լոնդոնում վաճառվող ալյումինի հենանիշային գինը այս տարի նվազել է ավելի քան 20 տոկոսով եւ նվազել է գրեթե 50 տոկոսով՝ մարտ ամսվա ռեկորդային բարձր ցուցանիշից, քանի որ ուկրաինական պատերազմը վտանգի տակ է դրել մատակարարումները:

ԱՄՆ-ում մետաղի առաքման եւ լոգիստիկայի արժեքն այս տարի նվազել է 11 տոկոսով, ինչը մեծացնում է հավանականությունը, որ սպառողները կցանկանան հետաձգել նոր պայմանագրերի կնքումը՝ հույս ունենալով, որ ծախսերը կարող են էլ ավելի նվազել:

ԱՄՆ-ում ալյումինի խոշորագույն արտադրող Alcoa Corp.-ը երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ էներգիայի եւ հումքի բարձր ծախսերը, ինչպես նաեւ ալյումինի ցածր գները ճնշում են գործադրում ընկերության վրա՝ նախազգուշացնելով ներդրողներին, որ դա կհանգեցնի երրորդ եռամսյակում շահույթի նվազման: Century Aluminium ընկերությունը հունիսին հայտարարել է, որ կկանգնեցնի իր ամերիկյան գործարաններից մեկը եւ կազատի ավելի քան 600 աշխատակցի՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։

Հարց է առաջանում՝ կարգելի՞ արդյոք Լոնդոնի մետաղների բորսան՝ արդյունաբերական մետաղների առեւտրի աշխարհի ամենամեծ բորսան, ռուսական նյութերը։ Ալյումինի ասոցիացիան, որը ներկայացնում է ամերիկյան ալյումինային ընկերությունները, այս շաբաթ հայտարարել է, որ նման քայլը «կանխատեսելի հետեւանքներ» կունենա ներքին մատակարարումների վրա՝ նշելով, որ ռուսական ալյումինի նկատմամբ ԱՄՆ-ի անսպասելի պատժամիջոցները 2018 թվականին ցնցումներ են առաջացրել սպառողների շրջանում, որոնք ստիպված են եղել փոխարինողներ փնտրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ