News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանը դրական կարձագանքի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ Թուրքիայի խնդրանքին, հաղորդում է AP-ը։

«Եթե Թուրքիայի նախագահը ձգտի նման հանդիպման, հունական կողմը կգնահատի այն եւ դրական կարձագանքի»,-ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Օյկոնոմուն։  

Միցոտակիսն ավելի վաղ ասել է, որ վերջին բանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանին Ուկրաինայի պատերազմի պայմաններում, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության եւս մեկ աղբյուրն է:

Հունաստանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ հակասություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ էներգետիկ ռեսուրսները, Էգեյան ծովով թռիչքները եւ Կիպրոսի բաժանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ